Վաղը Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի զինված ուժերի ղեկավարների առաջին հանդիպումը: Հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Նեջեթ Օզելը և Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վախթանգ Կապանաձեն:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հանդիպման նպատակը եռակողմ ձևաչափով ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնումն է, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցերի քննարկումը:
Նախատեսվում է, որ հանդիպման ավարտին երեք երկրների միջև արձանագրություն կստորագրվի: