Մատչելիության հղումներ

ԼՂ վարչապետ․ քվեարկել եմ հանուն մեր երկրի ապագայի


Արայիկ Հարությունյան, 3-ը մայիսի, 2015թ․
Արայիկ Հարությունյան, 3-ը մայիսի, 2015թ․

Այսօր Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ են։ ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ նոր խորհրդարանից երկրի զարգացում է ակնկալում:

«[Քվեարկել եմ] հանուն մեր երկրի ապագայի», - լրագրողների հարցին ի պատասխան ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով միջազգային կառույցների՝ ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին արած հայտարարություններին, Հարությունյանն ասաց, որ այս ընտրություններն ավելի շատ ժողովրդին են պետք:

«Իհարկե ցանկալի կլիներ, որ միջազգային կառույցները, տարբեր երկրներ ևս գնահատեին մեր այս ժողովրդավարական քայլը, բայց ինձ համար ավելի կարևոր է մեր ժողովրդի գնահատականը»:

Ուժերի դասավորության մասին Հարությունյանը նախընտրեց չխոսել՝ հորդորելով սպասել ևս մի քանի ժամ:

Արա Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG