Երեկ երեկոյան Բաքվում, կյանքի 75-րդ տարում, վախճանվել է ադրբեջանցի ամենահայտնի դիվանագետներից մեկը` 90-ականներին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Վաֆա Գուլուզադեն:
APA գործակալության փոխանցմամբ՝ Գուլուզադեն մահացել է Բաքվի հիվանդանոցներից մեկում` սրտի շունտավորման անհաջող փորձից հետո:
90-ականների ողջ ընթացքում դիվանագետը հայ - ադրբեջանական բանակցությունների առանցքային մասնակիցներից մեկն էր: Տարիներ շարունակ Վաֆա Գուլուզադեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ անցկացվող բանակցություններում ղեկավարում էր ադրբեջանական պատվիրակությունը: