Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համակարգող Նինա Օգնիանովան նամակ է հղել Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատիկ Հիքեյին՝ հորդորելով Եվրոպական առաջին խաղերին ընդառաջ դիմել Բաքվի իշխանություններին՝ ադրբեջանցի լրագրողների ազատ արձակման հարցով:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչն անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հիմնադիր Խադիջա Իսմայիլովայի , ևս 7 այլ լրագրողների բանտարկությանը, կոչ արել, որ Եվրոպական օլիմպիական կոմիտեն Ադրբեջանի իշխանությունից պահանջի ազատել քաղաքական հայացքների համար կալանավորված լրագրողներին, հրաժարվիմեղադրանքներից և ստեղծիհանդուրժող միջավայր՝ ազատ տեղեկատվության համար: