Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «Գրանդ հոլդինգ»-ի կազմակերպած համերգին մասնակցել են ընկերության 1000 աշխատակիցներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ:
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Գրանդ Մաստեր» ընկերության տնօրեն Միքայել Հարությունյանին նախագահը պարգևատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով: