Մատչելիության հղումներ

50 միլիոն դրամ՝ անտառապատման աշխատանքների համար


Թեղուտի անտառը, արխիվ
Թեղուտի անտառը, արխիվ

2011 թվականին հաստատվել էր Երևանի անտառապետության «Էրեբունու» անտառտնտեսության 51 հեկտար տարածքի անտառապատման ծրագիրը: 20.5 հեկտարի անտառապատումն ամբողջությամբ ավարտված է:

Ինչպես փոխանցում են կառավարության տեղեկատվության միջոցների հետ կապերի և հասարակայնության վարչությունից, ծրագրի երկրորդ փուլի 31 հեկտար տարածքի անտառապատումը դեռևս հնարավոր չի եղել իրականացնել՝ Ազատի ջրամբարում ջրի սակավության պատճառով, ուստի աշխատանքի կատարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը:

«2015-ին նախատեսվում է իրականացնել շուրջ 15 հեկտարի, 2016-ին՝ 16 հեկտարի անտառապատում: Կոտայքի մարզի 100 հեկտարի անտառային տարածք կվերականգնվի կոճղաշվային վերաճի օժանդակման միջոցով: Այս աշխատանքների կատարման համար կառավարությունը Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է մոտ 50 միլիոն դրամ», - մասնավորապես ասված է վարչության հաղորդագրության մեջ:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG