Մատչելիության հղումներ

Օտարերկրյա ռազմական կցորդները այցելեցին «Փամբակ» լեռնային ուսումնական կենտրոն


Երեկ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2015 թվականի աշխատանքային պլանի համաձայն այցելեցին Հայաստանի Զինված ուժերի «Փամբակ» լեռնային ուսումնական կենտրոն: Այցին մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիտվայի, Վրաստանի, Ղազախստանի, և Լեհաստանի ռազմական կցորդները և վերջիններիս օգնականները:

«Զորամասի հրամանատարի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին զորամասի տարածքում, ծանոթացան զորամասի ստեղծման պատմությանը, լեռնային պատրաստության մեթոդներին ու ծրագրերին, այցելեցին զորամասի դիտակետեր և դիտեցին անձնակազմի ֆիզիկական պատրաստության դասընթացը», - մասնավորապես ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG