Պակիստանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2012 թվականին դեռահաս Մալալա Յուսաֆզայի վրա հրազենով հարձակում գործած տասը ամբաստանյալներին։ Վերջիններս, ըստ իրավապահների, Պակիստանի թալիբների շարժման անդամներ են։
Երեխաների և հատկապես աղջիկների կրթության իրավունքի համար ակտիվ գործունեություն ծավալած Մալալան, ով հիմա 17 տարեկան է, անցյալ տարի արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին։