Մատչելիության հղումներ

Հացադուլ է հայտարարել պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը


«Արժեքների հեղափոխության գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել»,- «Ազատությանը» տեղեկացրեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Վարդան Վարդանյանն, ըստ փաստաբանի, այդ կերպ իր զորակցությունն է հայտնում մարտական ընկերոջը՝ Խաչիկ Ավետիսյանին, որը նույնպես հացադուլի մեջ է:

12 օր առաջ հացադուլ էր հայտարարել նաև «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը: Սաֆարյանը կալանավորվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «զանգվածային անկարգություն» կազմակերպելու մեղադրանքով։ Նա իր կալանավորումը բացատրում է քաղաքական դրդապատճառներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG