Մատչելիության հղումներ

Արաս Օզբիլիսը հեռացվել է «Սպարտակ»-ի հիմնական կազմից


Արաս Օզբիլիզ, արխիվ
Արաս Օզբիլիզ, արխիվ

Մոսկվայի «Սպարտակ»-ի և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հեռացվել է ակումբի հիմնական կազմից:

«Սպորտ Էքսպրես»-ը, վկայակոչելով ֆուտբոլիստին, նշում է, որ ազգությամբ թուրք մարզիչ Մուրատ Յակինը ապրիլի 24-ին Օզբիլիսին տեղափոխել է երկրորդ թիմ՝ չնայած նա ֆիզիկապես պատրաստ էր խաղադաշտ դուրս գալ:

«Մարզչական շտաբի հետ խնդիրները պարբերական բնույթ են կրում: Չկա նրանց հետ պատշաճ հաղորդակցություն: Այնքան էլ նորմալ չէ, երբ մարզման ընթացքում չես հասկանում, թե ինչ են քեզնից պահանջում», - ասել է հայ ֆուտբոլիստը:

Օզբիլիսը թիմի հետ իր վերջին մարզումն անցկացրել է «Մորդովիա»-ի հետ խաղից առաջ: Օրեր անց՝ մարզումներից հետո, թեթև հոգնածություն է զգացել ծնկի մկաններում և այդ մասին հայտնել մարզչին։

«Յակինը կանչեց բոլոր բժիշկներին ու մարզիչներին և հայտարարեց, որ ես պատրաստ չեմ: Ես շոկի մեջ էի: Յակինը հայտարարեց, որ վնասվածքով խաղացողների հետ չի ցանկանում աշխատել, և ինձ ուղարկեց երկրորդ թիմ, որը մարզվում է սինթետիկայի վրա: Այդ ամենը տեղի ունեցավ ապրիլի 24-ին: Այժմ կասկածներ ունեմ, որ այս ամենը հետևանք է այն բանի, որ ես հայ եմ, իսկ մարզիչը՝ թուրք», - ասել է Օզբիլիսը:

Ծնկի վնասվածքի հետևանքով 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել:

Ա.Մ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG