ՄԱԿ-ի տվյալներով, 8 միլիոն մարդ տուժել է ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով:
Զոհերի թիվը, ոստիկանների տվյալներով, հասել է 4 հազար 485-ի, վիրավորների թիվը՝ 8 հազար 235-ի, 1.4 միլիոն մարդ սննդի կարիք ունի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ ավերիչ երկրաշարժին հետևել են ևս 67 ավելի թույլ ցնցումներ: Գործակալության փոխանցմամբ, Թայվանը 37 բուժաշխատողներից բաղկացած խումբ է ուղարկել Նեպալ:
Associated Press-ի փոխանցմամբ էլ՝ Ջեյմի ՄըքԳոլդրիքը՝ Կատմանդուում ՄԱԿ-ի ներկայացուցիչը, նշել է, որ ամենաբարդը բարձրադիր գոտիներում գտնվող գյուղերին օգնություն հասցնելն է: