Մատչելիության հղումներ

Կառավարությունում քննարկվել են շրջանառության հարկի օրենքին առնչվող առաջարկներ


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում: Կառավարության հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, քննարկվել են «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ տարբեր առաջարկություններ՝ օրենքի լրամշակված տարբերակն Ազգային ժողով ներկայացնելու նպատակով:

«Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոսկու առքուվաճառք իրականացնողների համար առաջարկվող հարկային կարգավորումներին առնչվող հարցերի», - մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG