Մատչելիության հղումներ

Մամեդյարովը ապրիլի 30-ին Փարիզում կհանդիպի միջնորդների հետ


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ապրիլի 30-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այդ մասին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է այսօր Բաքվում Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ։

«Մենք նախօրոք պայմանավորվել էինք համանախագահների հետ, որ ապրիլից հետո պետք է մտածենք՝ ինչպես տեղից շարժել հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը։ Ապրիլը վերջանում է, և մենք ամսի 30-ին կհանդիպենք համանախագահների հետ՝ քննարկելու հետագա ծրագրերը», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Մամեդյարովը՝ միաժամանակ հայտարարելով. - «Առաջին հերթին, Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը օկուպացված տարածքներից, ինչից հետո մենք կսահմանենք հետագա քայլերը»:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ իր հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ տեղի կունենա ապրիլի 29-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG