Մատչելիության հղումներ

Նախագահն այցելել է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ապրիլի 26-28-ը անցկացվող «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որի նպատակն է ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, արդյունաբերության զարգացման հնարավորությունները, աջակցել հայաստանյան ընկերությունների հետագա զարգացմանն ու արտահանման խթանմանը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շրջել է տաղավարներով և հետաքրքրվել երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող ու արտահանման ներուժ ունեցող ընկերությունների արտադրանքով, ցուցադրված ապրանքատեսականիով:

Հայրենական արտադրությունը ներկայացնող ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ նախագահը զրուցել է նաև նրանց խնդիրների և զարգացման ծրագրերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG