Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել՝ հասնելով 3,700-ի:
Ապրիլի 27-ին հազարավոր բնակիչներ սկսել են լքել մայրաքաղաք Կատմանդուն, որտեղ ուժեղ հետցնցումները շարունակվում են, նկատվում է նաև խմելու ջրի և վառելանյութի պակաս:
Նեպալի իշխանությունները օգնության կոչով դիմել են միջազգային հանրությանը: