Նորվեգիան ընդլայնել է Ռուսաստանի և անջատականների դեմ պատժամիջոցների ցանկը։
Ինչպես հաղորդում է նորվեգական դիվանագիտական վարչությունը, սահմանափակումները տարածվել են 19 ֆիզիկական և 9 իրավաբանական անձանց վրա։ Խոսքը 5 ռուսաստանցիների մասին է՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի, պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Բախինի, երգիչ Իոսիֆ Կոբզոնի, Պետդումայի պատգամավոր Վալերի Ռաշկինի և գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար Անատոլի Կարտապոլովի։
Ցուցակում ընդգրկվել են նաև Ուկրաինայի 14 քաղաքացիների անուններ՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարության ներկայացուցիչներ։
«Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ։ Մոսկվան չի կատարում միջազգային հանրության պահանջները՝ ներառյալ զինուժի և ռազմական տեխնիկայի անհապաղ դուրս բերումը ուկրաինական տարածքից»,- ասված է Նորվեգիայի արտգործնախարար Բյորգ Բրենդի հայտարարության մեջ։