Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարանը» չի հրապարակում, թե երբ և որտեղ է նստացույց սկսելու


«Հիմնադիր խորհրդարանը» չի հրապարակում, թե երբ և որտեղ է նստացույց սկսելու
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները և համակիրները այսօր կրկին հավաքվել էին Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

ՀԽ-ի անդամները իշխանություններից պահանջեցին ազատ արձակել կալանքի տակ գտնվող իրենց ընկերներին, նրանց բնորշմամբ՝ քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին և այլոց։

Ապրիլի 24-ին տեղի ունեցած հանրահավաքի համար ընդդիմադիր շարժումը բեմ էր տեղադրել, սակայն այսօր այդ բեմը ապամոնտաժում էին։ Ասացին՝ ինչ-որ մի քաղաքացի եկել է այդտեղ և պնդել, որ այդ տարածքը պատկանում է իրեն։ Քաղաքացին սեփականության վկայական ցույց չի տվել, բայց ՀԽ-ի ներկայացուցիչները որոշել էին, որ կարելի ապամոնտաժել այդ հատվածը։

Ընդդիմադիր շարժումը ավելի վաղ հայտարարել էր, որ պետք է բողոքի անժամկետ գործողությունն սկսի։ Այսօր ՀԽ-ի անդամ Գագիկ Սարուխանյանն ասաց, որ առայժմ չեն հրապարակի, թե երբ և որտեղ են նստացույց անելու՝ նշելով, որ իրենց ռազմավարությունը փոխվել է և իրենց ցանկացած գործողություն սկսելուց ընդամենը կես ժամ առաջ կհայտարարեն այդ մասին՝ ոստիկանության հետ բախումներից խուսափելու համար։

Հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթներում ընդդիմադիր շարժման անդամները քաղաքացիներին կոչ էին անում ստորագրել քաղաքացիական պայմանագիրը։ Մոտ մեկ ամիս առաջ հրապարակված պայմանագրով ՀԽ-ն ձևավորում է ստվերային կառավարություն, և եթե այդ պայմանագրին միանա Հայաստանի Հանրապետության ընտրողների 1/4-ը, ապա այդ փաստաթուղթը, նրանց խոսքով, իրավական ուժ կստանա, և դրանից հետո կպահանջեն իշխանությունների հեռացումը։

Հխ-ի ներկայացուցիչներ այսօր ևս հայտարարեցին, որ չնայած իրենց առաջնորդները գտնվում են անազատության մեջ, իրենք շարունակելու են իրենց քաղաքացիական անհնազանդությունը։

XS
SM
MD
LG