Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով


Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի տարածքում ապրիլի 26-ին, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 27-28-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 26-30-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Երևանում ապրիլի 26-ին, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-28-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG