Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Բելգիայի արտաքին գործերի նախարարը


Բելգիայի թագավորության արտգործնախարար Դիդիե Ռեյնդերս
Բելգիայի թագավորության արտգործնախարար Դիդիե Ռեյնդերս

Ապրիլի 26-27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Բելգիայի թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը:

Ապրիլի 27-ին Դիդյե Ռեյնդերսին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նույն օրը տեղի կունենան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Բելգիայի փոխվարչապետը կայցելի նաև Ծիծառնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG