Մատչելիության հղումներ

Երևանի ու Ամմանի քաղաքապետերը մայրաքաղաքում ձիթենի են տնկել


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու պաշտոնական այցով Երևանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջին 140-ամյա ձիթենի են տնկել Երևանի պատմության թանգարանի հարևանությամբ:

Ամմանի քաղաքապետը նկատել է, որ այս ձիթենին քրիստոնեությունը պաշտոնապես առաջինը ընդունած Հայաստանի համար առանձնահատուկ խորհուրդ ունի, քանի որ բերված է Քրիստոսի մկրտավայրը դարձած Հորդանան գետի ափից: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ձիթենին կդառնա Երևանի ու Ամմանի միջև հաստատված համագործակցության յուրօրինակ խորհրդանիշ:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Աքել Բիլթաջին շրջել է նաև Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում, ծանոթացել «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում ներկայացված ցուցանմուշներին, փոխանցում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG