Մատչելիության հղումներ

Անկարան հակադրվում է միջազգային հանրությանը. Էդվարդ Նալբանդյան


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ և հետևողական դիրքորոշման համար։

«Պետական դումայի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր հայտարարության ընդունումը հայ ժողովրդի հետ համերաշխության ուղերձ է և խոսուն վկայություն է առ այն, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, և դրա ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության առաջնային խնդիրներից է»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

«Այս օրերին, երբ ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ այս առթիվ իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին և կոչ անում Թուրքիային առերեսվելու իր պատմությանը, Անկարան ի պատասխան աջ ու ձախ կոպիտ և սադրիչ քննադատություններ է հնչեցնում՝ հակադրվելով միջազգային հանրությանը։ Ժխտողական կեցվածքի հետևանքով առավել խորանում է անդունդը Թուրքիայի և քաղաքակիրթ աշխարհի միջև»,- նաև ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG