Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր աշխատավայրում ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին և նրա գլխավորած պատվիրակությանը:
«Դոլը և Հովհաննիսյանը քննարկեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետքերով ծավալվելիք գործընթացներն ու առաջիկա զարգացումները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և քաղբանտարկյալների առկայության հարցը, Եվրոպայի միության հետ Հանրապետության հետագա համագործակցության եզրերը, տարածաշրջանի անվտանգության խնդիրներն ու արտաքին քաղաքականության մարտահրավերները, ինչպես նաև ԵԺԿ ընտանիքի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության նորարար նախաձեռնությունները»,- հայտնում է կուսակցության լրատվական ծառայությունը։