Մատչելիության հղումներ

Ռումինիայի նախագահը կոչ է անում ճանաչել հայ ժողովրդի ողբերգությունը


Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիս, արխիվ
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիս, արխիվ

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը այսօր ուղերձով է հանդես եկել «հայերի պատմական ողբերգության» 100-րդ տարելիցի հիշատակման կապակցությամբ:

Ուղերձում, որը հրապարակված է ռումինական պետության ղեկավարի պաշտոնական կայքում, Յոհաննիսը, մասնավորապես, գրել է, որ մեկ դար առաջ հայ ժողովրդի վերապրած ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար:

«1915 թվականի ողբերգական իրադարձություններից մեկ դար անց իմ խոնարհ հարգանքն
եմ բերում հայ ժողովրդի զոհերին, ովքեր անցյալ դարի սկզբից տասնամյակներով դիմադրել են պատմական աղետներին և դժվար փորձություններին: Հարյուր հազարավոր անմեղ հոգիներ զոհվեցին այդ սարսափելի ոճրիժամանակ, որը ստվերում է մարդկությունը և որը մեզ այսօր պարտադրում է ճանաչում և հաշտեցում», - ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Ռումինիայի նախագահը առաջին անգամ է ուղերձով հանդես գալիս հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG