Այսօր ժամը 13-ի դրությամբ Սևանի, Դիլիջանի, Ապարանի, Արագածի, Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Արագածի տարածաշրջանում ուժեղ քամի է:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, ինչպես նաև Հայաստանի մյուս միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: