Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունը


Լուսանկարը՝ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՊՆ-ի

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի պատվիրակությունը՝ փոխնահանգապետ Ջեֆ Քոլյերի և Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ Լի Թաֆանելիի գլխավորությամբ:

Այցի ընթացքում ապրիլի 23-ին և 24-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության հետ, մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում Լի Թաֆանելին նշել է, որ հաշվի առնելով Կանզաս նահանգի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած լինելու և ապրիլի 24-ը Հիշատակի օր հռչակելու փաստը՝ Հայաստան-Կանզաս հարաբերությունների յուրահատուկ բնույթը և հետամուտ լինելով այդ հարաբերությունները խորացնելու գործին, Կանզասի նահանգապետ Սեմ Բրաունբեքսի հրամանագրով այս տարի ապրիլի 24-ը հռչակվել է որպես Հայոց ցեղասպանության 100-ամյակի օր:

Նախարարը իր երախտագիտությունն է հայտնել հյուրերին հայ ժողովրդի կողքին կանգնելու ու բարոյական մեծ աջակցություն ցուցաբերելու համար: Օհանյանը կարևորել է նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության կայուն զարգացումը և այդ համագործակցության շրջանակում իրականացվող բազմաթիվ ծրագրերը:

Հանդիպման վերջում Կանզասի փոխնահանգապետը և Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալը Հայաստանի պաշտպանության նախարարին են հանձնել նահանգապետ Սեմ Բրաունբեքսի հրամանագրի պատճենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG