Մատչելիության հղումներ

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը


Ջոն Բաս, արխիվ
Ջոն Բաս, արխիվ

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված՝ Ստամբուլում կազմակերպված համերգին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, դեսպանը պատասխանել է թուրքական IMC TV հեռուստաալիքի հարցերին՝ նշելով․ - «Ինչպես ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում նշում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, մենք հավատում ենք, որ 1915 թվականին 1,5 միլիոն հայ է սպանվել և Մեծ եղեռնն անհերքելի ողբերգություն է: Մենք նաև հավատում ենք, որ պետք է աշխատենք, որպեսզի այս հասարակության մեջ յուրաքանչյուրն արդարացի կերպով ընդունի այդ ողբերգությունը և Մեծ եղեռնի շուրջ փաստերը»:

Այն հարցին, թե ինչքանով են մոտ այդ կետին հասնելուն, Ջոն Բասսն ասել է, որ «այդ հարցը պետք է տալ Թուրքիայի քաղաքացիներին»:

«Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է օգնենք կառավարությանը, որպեսզի այն և՛ ներսից, և՛ դրսից հասարակության մեջ իրականացնի այդ նպատակը», - ասել է դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG