1941-45 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված՝ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսին նախապատրաստվելու և մասնակցելու նպատակով վաղը Մոսկվա կմեկնի Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումը` Հայաստանի ԶՈւ և Ռուսաստանի ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: