Մատչելիության հղումներ

«Թալիբան»-ը սկսում է «գարնանային ռազմական գործողությունները»

Աֆղանստան - «Թալիբան»-ի ինքնասպան ահաբեկիչը պայթյուն է իրականացրել Կունդուզի ոստիկանատան մուտքի մոտ, 10-ը փետրվարի, 2015թ․
Աֆղանստան - «Թալիբան»-ի ինքնասպան ահաբեկիչը պայթյուն է իրականացրել Կունդուզի ոստիկանատան մուտքի մոտ, 10-ը փետրվարի, 2015թ․

Աֆղանստանում «Թալիբան» շարժումը էլեկտրոնային փոստով լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ապրիլի 24-ից սկսում է իր այսպես կոչված գարնանային ռազմական գործողությունները։

Ըստ թալիբների, իրենց հարձակումների հիմնական թիրախում են լինելու «օտարերկրյա զավթիչները, նրանց մշտական ռազմաբազաները, Աֆղանստանի ռեժիմի խամաճիկ պաշտոնյաները», երկրի հետախուզությունը, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունները։

XS
SM
MD
LG