Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Ռուսաստանը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) լրացուցիչ համակարգեր է տեղակայել Արևելյան Ուկրաինայի հակամարտության գոտում և մասնակից է անջատականների ուսումնավարժանքներում։
Անցած տարվա օգոստոսից ի վեր սա ռուսական ՀՕՊ համակարգի ամենաբարձր ներգրավվածությունն է Ուկրաինայի արևելքում, ասել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը։
Ըստ խոսնակի՝ Ռուսաստանը նաև ծանր տեխնիկա է ուղարկում հակամարտության գոտի, ինչպես նաև տեղակայում է իր ուժերը սահմանի երկայնքով։