Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ․ Հակառակորդի ակտիվությունը կասեցվել է


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Հակառակորդը շփման գծի տարբեր ուղղություններով շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տիպի նռնականետներ և 60 մմ ականանետներ:

«Պաշտպանության բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG