Մատչելիության հղումներ

Պուտինը և Էրդողանը քննարկել են ՌԴ նախագահի այցը Երևան


Վլադիմիր Պուտին, արխիվ
Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Երևան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Պուտինի՝ Հայաստան մեկնելու կապակցությամբ Թուրքիայի բացասական արձագանքի համար պատճառներ չի տեսնում:

«Էրդողանին հայտնի են Հայաստան մեկնելու Պուտինի ծրագրերը: Երկու երկրների ղեկավարների միջև այդ մասին խոսակցություն եղել է», - ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահին նաև հայտնի է, որ ապրիլի 24-ին Ռուսաստանը բավականին բարձր մակարդակով ներկայացված է լինելու Թուրքիայում՝ Գալիպոլիի տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Ռուսական պատվիրակությունը գլխավորելու է խորհրդարանի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG