Մատչելիության հղումներ

Հայաստանում է Սիրիայի խորհրդարանի նախագահը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում այսօր մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահամիի հետ:

Ինչպես փոխանցում են նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,

հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել այս տարվա մարտին Սիրիայի Ժողովրդական ժողովում Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նիստի անցկացումը:

«Մուհամմադ Ջիհադ ալ Լահամին իր հերթին Սերժ Սարգսյանին է փոխանցել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և ընդգծել, որ Սիրիայում հատուկ վերաբերմունք ունեն բարեկամ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Նա նշել է, որ իր գլխավորած պատվիրակության մասնակցությունը երևանյան ֆորումին վկայում է, որ Սիրիան ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը», - մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին ցավով է նշել Սիրիայում արդեն չորս տարուց ավելի ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին և հույս հայտնել, որ բարեկամ Սիրիան այս փորձությունից դուրս կգա ավելի ամրապնդված, երկրում շուտով կհաստատվի խաղաղություն ու կայունություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG