Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. ՀԽ անդամ Անի Նավասարդյանի նկատմամբ վարչական բերում է իրականացվել


«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Անի Նավասարդյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ այսօր առավոտյան ոստիկաններն իրեն բերման են ենթարկել։

ՀԽ անդամն ասաց, որ բերման է ենթարկվել Երևանի պետական համալսարանի շենքի մոտից՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ակցիայի ժամանակ, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով նամակներ էին տանում Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպանատներ։

Ոստիկանությունից, սակայն «Ազատության»-ը փոխանցեցին, որ Անին ոչ թե բերման է ենթարկվել, այլ նրա նկատմամբ վարչական բերում է իրականացվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3 հոդվածով՝ ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելը։ Հոդվածը նախատեսում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Կազմվել է արձանագրություն, Նավասարդյանը ազատ է արձակվել։

Հովհաննես Մովսիսյան

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG