Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Associated Press գործակալությանը տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը չի ծրագրում հարձակվել մերձբալթյան երկրների վրա:
«Չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է պատերազմ սկսել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից որևէ մեկի վրա հարձակվելով, Վլադիմիր Պուտինը ինքնասպան չէ և գիտի, թե ինչ հետևանքներ կլինեն», - հայտարարել է Զեմանը: