Մատչելիության հղումներ

Արփի Վարդանյանը` ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Հայաստանում


Արփի Վարդանյան, հոկտեմբեր, 2009թ․
Արփի Վարդանյան, հոկտեմբեր, 2009թ․

Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) հայտնում է, որ Արփի Վարդանյանը նշանակվել է ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրենի նորաստեղծ պաշտոնում (տեղակայված է Երևանում):

Հաղորդագրությունում նշված է, որ 1994 թվականից ի վեր Վարդանյանը երկար ժամանակ եղել է Համագումարի գործունեության աջակիցը: Նա աշխատակցել է Համագումարին և՛ Երևանում, և՛ Վաշինգտոնում` զբաղեցնելով, մասնավորապես, տարածաշրջային տնօրենի, գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի (Վաշինգտոնում) պաշտոնները:

«Հայաստանի տարածաշրջանային գրասենյակը սերտորեն աշխատելու է Վաշինգտոնում Համագումարի կենտրոնակայանի և Լոս Անջելեսում, Կալիֆորնիայում և Բոստոնում տեղակայված Համագումարի մյուս գրասենյակների հետ: Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, Համագումարը վերակառուցում է իր` հայերի ձայնը Վաշինգտոնում առավել արդյունավետ բարձրաձայնելու կարողությունը», - փոխանցում է ԱՀՀ-ն:

Արփի Վարդանյանը հաջորդում է Արմինա Դարբինյանին, ով աշխատել է որպես Համագումարի երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն 2010 թվականից և օրերս հրաժարական ներկայացրեց:

Համագումարի խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը նշել են, որ «Արփիի տաղանդը և ձեռք բերած փորձը Վաշինգտոնում, Հայաստանում և տարածաշրջանում անգնահատելի է, քանի որ մենք ակնկալում ենք ԱՄՆ - Հայաստան, ԱՄՆ - Լեռնային Ղարաբաղ հարաբերությունների հետագա ամրապնդում»:

Արմինա Դարբինյանի հրաժարականի հետ կապված` Բարսամյանը և Գրիգորյանը ասել են. - «Արմինան կատարել է մեծ գործ, ներառյալ շփման գծում Ադրբեջանի կողմից դեպի հայկական դպրոցներ և բնակելի տարածքներ կրակի արձակման փաստագրումը: Մենք ցանկանում ենք Արմինային ամենայն բարիք ապագայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG