Մատչելիության հղումներ

Լրագրող Բորիս Ստոմախինը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել


Բորիս Ստոմախինը դատարանում, արխիվ
Բորիս Ստոմախինը դատարանում, արխիվ

Մոսկվայի շրջանային դատարանն այսօր 7 տարվա ազատազրկման է դատապարտել հրապարակախոս և լրագրող Բորիս Ստոմախինին՝ նրան մեղավոր ճանաչելով ահաբեկչության և ծայրահեղականության կոչեր հնչեցնելու մեջ։

Իր պատիժը լրագրողը կրելու է խիստ ռեժիմով բանտում։ Դատարանը Ստոմախինին արգելել է նաև լրագրությամբ զբաղվել առաջիկա հինգ տարվա ընթացքում։

Պաշտպանող կողմը մտադիր է բողոքարկել դատավճիռը։ Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, սա լրագրողների նկատմամբ հարուցված արդեն երրորդ քրեական գործն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG