Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Եվրոպական խաղերից առաջ ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին, ովքեր «ճաղերի ետևում են ապօրինաբար՝ իշխանություններին քննադատելու պատճառով»։
«Եվրոպական խաղերին մնացել է երկու ամսից պակաս ժամանակ, սակայն սարսափելի իրավիճակը մարդու իրավունքների առումով և քաղաքական դրդապատճառներով հետապնդումները իշխանություններին քննադատողների նկատմամբ չի փոխվում»,- հայտարարել է Եվրոպայի և Ասիայի գծով HRW-ի տնօրեն Ջեյն Բյուկենենը։
«Ադրբեջանի գործընկերները, այդ թվում Եվրամիությունը պետք է Ադրբեջանի իշխանություններին կոչ անեն ազատ արձակել իշխանությունների քննադատներին և դադարեցնել նրանց նկատմամբ իրականացվող ճնշումները։ Եվրոպացի առաջնորդները պետք է հայտարարեն, որ հակառակ դեպքում բարձրաստիճան պատվիրակություններ չեն ուղարկի խաղերի բացման արարողությանը»,- ասվում է հայտարարությունում։