Մատչելիության հղումներ

Ամփոփիչ վարժանքներ ռուսական ռազմակայանում


Լուսանկարը՝ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության
Լուսանկարը՝ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության

Հայաստանում ռուսական ռազմակայանում մեկնարկել են ուսուցման ձմեռային շրջանի հսկիչ ստուգումները: Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ շաբաթվա ընթացքում միավորման հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի ղեկավարությամբ ամփոփիչ պարապմունքներ կանցկացվեն Կամխուդ և Ալագյազ բարձրլեռնային փորձադաշտերում:

102-րդ ռազմակայանի մարտական պատրաստականության մակարդակի, մարտական հերթապահության, օպերատիվ պատրաստվածության, սպառազինության և զինտեխնիկայի վիճակի, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի գնահատման, կարգուկանոնին և զինվորական կարգապահությանը հետևելու համար նշանակվել է սպաների խումբ Հարավկովկասյան օկրուգի շտաբի վարչությունից:

Հաղորդագրության համաձայն՝ դաշտային պայմաններում պարապմունքների ժամանակ զինծառայողները կատարելու են անվավոր և զրահատանկային զինտեխնիկայի վարման ստուգարքային վարժություններ, հրաձգություն հրազենից և մարտական մեքենաներից, այդ թվում՝ գիշերային ժամերին, հանձնելու են այլ նորմատիվներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG