Մատչելիության հղումներ

Ասֆալտապատման թերությունները վերացվում են ընկերությունների հաշվին


Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ 2014 թվականի ընթացքում քաղաքապետարանի ծրագրով և «Երևան ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես նաև մասնավոր ընկերությունների կողմից մայրաքաղաքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունները հիմնականում վերացված են: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական վարչությունը:

«Նշվել է, որ բոլոր աշխատանքները, որպես պայմանագրային պահանջ, կազմակերպվել են տվյալ ընկերությունների սեփական միջոցներով», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG