Մատչելիության հղումներ

Խամենեին առասպել է որակել Իրանի միջուկային զենքի մասին պնդումները


Այաթոլլա Ալի Խամենեի, արխիվ
Այաթոլլա Ալի Խամենեի, արխիվ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին առասպել է որակել իր երկրի՝ միջուկային զենք ունենալու մասին պնդումները, ասելով, որ դա հորինել է Միացյալ Նահանգները, որպեսզի Թեհրանը ընկալվի որպես սպառնալիք։

Միևնույն ժամանակ, Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ համաձայնության դեպքում իր ռազմական օբյեկտները չեն բացվելու միջուկային փորձագետների առջև, քանի որ դա հավասարազոր է դավաճանության։

Հաջորդ շաբաթ Վիեննայում վերսկսվում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, իսկ վերջնական համաձայնություն այս հարցում ակնկալվում է հունիսի 30-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG