Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի թեկնածու Թեդ Քրուզը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Թեդ Քրուզը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և այլ քրիստոնյաների կոտորածները ճանաչել որպես ցեղասպանություն, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Սենատոր Քրուզի հայտարարությունը ընթերցվել է ԱՄՆ Տեխաս նահանգի Կապիտոլի հարավային աստիճանների վրա՝ Օստինի խաղաղության երթի և հանրահավաքի ընթացքում: Տեխասի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կոմիտեի կազմակերպած այդ միջոցառմանը հազարավոր մարդիկ են մասնակցել:

Հիշեցնենք՝ նախքան ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելը Բարաք Օբաման ևս հայտարարել էր, որ Օսմանյան Թուրքիայում 1.5 մլիոն հայերի կոտորածը ցեղասպանություն է և խոստացել էր, նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդուհանդերձ, նախագահի պաշտոնում Օբաման ամեն տարի հանդես է գալիս ապրիլքսանչորսյան ուղերձով, որի ընթացքում օգտագործում է Մեծ եղեռն արտահայտությունը՝ խուսափելով Ցեղասպանություն տերմինից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG