Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի աշխատանքային խումբը կուսումնասիրի պատմական փաստերի խեղաթյուրումը դասագրքերում


Ապրիլի 18-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի մի շարք համայնքների խոշորացման հարցով մշակված հայտարարության նախագիծը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության հետ կապված կազմակերպական խնդիրներ:

Կոնգրեսի տարածած հաղորդագրության համաձայն, վարչությունը որոշում է կայացրել ստեղծել աշխատանքային խումբ` Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված և պետական ուսումնական հաստատություններում կիրառվող դասագրքերում նորանկախ Հայաստանի պատմական իրադարձությունների խեղաթյուրման փաստերի ուսումնասիրման, վերհանման և դրանց հետ կապված առաջարկներ մշակելու նպատակով:

Որոշում կայացվեց նաև մայիս-հունիս ամիսներին անցկացնել ժողովներ Կոնգրեսի տարածքային կառույցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG