Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները վարչապետի հետ հանդիպում են պահանջում


«Նաիրիտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ
«Նաիրիտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ

Այսօր առավոտից «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ և սպասում են վարչապետի հետ հանդիպմանը։ Հիմնական պահանջը արդեն տևական ժամանակ է նույնն է՝ ամիսներ շարունակ չստացած աշխատավարձը։

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարանի աշխատողներին հորդորել էր դադարեցնել ցույցերը՝ խոստանալով ապրիլի 17-ի հանդիպման ժամանակ ստույգ պատասխաններ տալ։

Չնայած վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախորդ անգամ նշել էր, որ գործարանում անցկացված աուդիտի արդյունքները երկու օրվա մեջ պատրաստ կլինեն, և պարզ կդառնա, արդյոք «Նաիրիտը» հնարավոր կլինի վերագործարկել, թե ոչ, սակայն դրանք մինչ օրս չեն հրապարակվել։

Նաիրիտցիների խոսքով, եթե այսօր հստակ պատասխաններ չտրվեն, իրենք ստիպված կլինեն շարունակել ցույցերը:

Ռուզան Գիշյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG