Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը երեկ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ-ի պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) լիագումար նիստին:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
ԱՊՀ ՄԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանը պարգևատրվել է Վեհաժողովի խորհրդի պատվոգրով:
Նիստի ավարտից հետո հայ խորհրդարանականները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հիշատակի էստաֆետ» միջոցառմանը: