Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյանի ծեծի գործով մեղադրյալը չի զղջում


ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, արխիվ

Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին բռնության ենթարկելու գործով դատավարությունը: Դատական առաջին նիստի ժամանակ մեղադրյալ Արշակ Սվազյանը հայտարարեց, որ լիովին ընդունում է իր մեղքը:

Նիստից հետո «Ազատության» հարցին, թե ինչպես է գնահատում իր արարքը, Սվազյանը պատասխանեց․ - «Լավ եմ արել հարվածել եմ»:

Իսկ դիտարկմանը, թե համացանցում էլի տեսանյութեր կան, որոնցում մարդիկ հայհոյում են նախագահին, Սվազյանն արձագանքեց, որ հնարավոր է բոլոր հայհոյողների հետ էլ նույն կերպ վարվի:

Հիշեցնենք, անցած տարվա դեկտեմբերի 11-ին Արշակ Սվազյանը հարձակման էր ենթարկել Արամ Մանուկյանին: Ավելի ուշ նա հայտարարել է, թե «հայրենասիրական ապտակ» է տվել ընդդիմադիր գործչին՝ հանրահավաքում նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտության համար:

Սիսակ Գաբրիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG