Մատչելիության հղումներ

Վարդան Մինասյանը հեռացվել է «Տոբոլ»-ի մարզչի պաշտոնից


Վարդան Մինասյան, արխիվ
Վարդան Մինասյան, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հեռացվել է ղազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նման որոշման պատճառ է հանդիսացել Մինասյանի ղեկավարած մարզչական շտաբի անբավարար աշխատանքը: Հայ մասնագետը ղազախական ակումբը գլխավորում էր անցած տարվա ապրիլից:

Ղազախստանի ընթացիկ առաջնության 7 տուրերում «Տոբոլ»-ը կրել է 3 պարտություն, տարել 2 հաղթանակ և 2 խաղ էլ ավարտել ոչ-ոքի, ինչի արդյունքում 8 միավորով գտնվում է 8-րդ տեղում:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG