Մատչելիության հղումներ

Ուորլիքը Հյուսթոնում կհանդիպի հայկական և ադրբեջանական համայնքների անդամների հետ


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հյուսթոնում կհանդիպի Միացյալ Նահանգներում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։ Այս մասին Ուորլիքը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Այսօր ուղևորվում եմ Հյուսթոն՝ հանդիպելու Ամերիկայի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։ Ղարաբաղյան հակամարտության շուրջ անկեղծ քննարկումների կարիք ունենք»,- գրել է ամերիկացի համանախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG