Մատչելիության հղումներ

Նախագահը կաջակցի Արամ Խաչատրյանի ամբողջական ժողովածուի հրատարակմանը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդուն՝ Կարեն Խաչատրյանին:

Կոմպոզիտորի որդին գոհունակությամբ է խոսել Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասին: Կարևորվել են նաև մեծ կոմպոզիտորի ժառանգության թվայնացման, տուն-թանգարանի վերանորոգման, պահպանման և այնտեղ գտնվող արժեքավոր նմուշները ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ռեեստրում ընդգրկելու ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքները:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, քննարկվել է նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուի հրատարակման հարցը, որի իրագործմանը նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG