Մատչելիության հղումներ

Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև


ԱՄՆ-ի Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

ՀՀ արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին ընդունված փաստաթղթում նահանգային խորհրդարանի անդամներն արձանագրում են 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործված ոճրագործությունն իբրև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և կոչ են անում ԱՄՆ-ի նախագահին և Կոնգրեսին ճանաչել պատմական իրողությունը:

Նահանգային խորհրդարանի երկու պալատների նիստերին, իբրև պատվավոր հյուրեր, ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը, համայնքային կառույցների անդամներ:

Վալերի Մկրտումյանն իր ելույթում նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն անարգանքի դրսևորում է ոչ միայն հայերի, այլև ճշմարտության, արդարության և մարդկության նկատմամբ:

Այս ամսվա սկզբին Նևադա նահանգում որոշում էր ընդունվել ապրիլի 19-ից 26-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG