Մատչելիության հղումներ

Գերակա հանրային շահ Գեղարքունիքի և Վայոց Ձորի որոշ տարածքների նկատմամբ


Կառավարության նիստ, արխիվ
Կառավարության նիստ, արխիվ

Այսօր Կառավարությունն ընդունեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրով Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը:

Կառավարությունը տեղեկացնում է, որ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումն իրականացվելու է ՎԶՄԲ-ի տրամադրած վարկային միջոցների հաշվին:

Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև այս տարվա ապրիլի 8-ին ստորագրվեց Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման վարկային համաձայնագիրը, որին նույնպես գործադիրը հավանություն տվեց:

Բանկը տրամադրելու է 52 միլիոն դոլար վարկ, որով, մասնավորապես, վերակառուցվելու են «Աշնակ» ենթակայանը, Երևանի ՋԷԿ-ի ենթակայանը, անհրաժեշտ սարքավորումներ են ձեռք բերվելու ենթակայանների և օդային գծերի սպասարկման ու նորոգման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG